Լրահոս
Կարևոր


Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. Նաիրի Սարգսյան

Քաղաքականություն

Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ամփոփելով այս տարի Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, տեսակետ հայտնեց Հայաստանի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ապա հիմնավորեց հնչեցրած մեկնաբանությունը.

«Մենք ունենք ծնելիության 1.6 գործակից ու արտագաղթի ահագնացող աճ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը 25 տարի անց կունենա 1 միլիոնից պակաս բնակչություն, որովհետև Կառավարությունը որևէ բան չի անում իներցիայով ընթացող տնտեսությանն իրական աճ հաղորդելու համար»։

Ընդգծենք, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։ Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Ներկայացված տվյալների արտագաղթի աճման միտումները նվազեցնելու գործոն Նաիրի Սարգսյանը դիտարկեց Հայաստանի տնտեսության աշխուժացումն ու ներդրումների ծավալների ավելացումը, որը կբերի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության, ինչը, սակայն, չկա։

«Երբ իրենք եկան իշխանության, խոստանում էին, որ աշխատատեղեր են ստեղծելու, հետո սահուն կերպով անցում կատարեցին, թե՝ գրանցված աշխատատեղերի քանակն է ավելացել ու հենց այստեղ է այս իշխանությունը մանիպուլյացնում, որովհետև, թեև շատ լավ է, որ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, սակայն դա իրականում որևէ հավելյալ արժեք չի ստեղծում։ Իրականում պետական բյուջեի վրա խողովակից հոսքը կտրվում, մուտք է արվում մյուս խողովակով։ Ստվերից դուրս եկած աշխատատեղերը, այսպես թե այնպես, կային, ու դրանք ստեղծողներն այս իշխանությունները չեն, հետևապես՝ իշխանությունը թույլ է տալիս արտահայտելու մտքի գոհարներ, որոնց հետ ինքը կապ չունի։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ իսկ քանի՞ դրամի հավելյալ արժեք եք ստեղծել դուք ու քանի՞ աշխատատեղ»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցելով, որ ուրիշների ստեղծած աշխատատեղերով գլուխ է գովում մի իշխանություն, որի գործունեության ընթացքում Հայաստանում աղքատության ծավալներն ահագնացող տեմպերի են հասել։

«Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. խուսափում է աղքատության մասին խոսելուց, որովհետև ահագնացող տեմպեր ունենք։ Աղքատության մակարդակի աճի մասին, իհարկե, որևէ դեպքում չեն խոսի, բայց կխոսեն, իբրև թե, աշխատավարձի ավելացման մասին, ինչը, սակայն, ռեալ իրականության հետ կապ չունի, և սա պարզապես ամոթալի է, որովհետև իրենք ոչ թե իրական աշխատավարձ են բարձրացրել, այլ թղթի վրա գրվածը, որ կարողանան ավել հարկ գանձել, բայց մարդկանց իրական աշխատավարձը չի ավելացել»,- ասաց Սարգսյանը։

Արտագաղթի աճող տեմպերին ու աղքատության 47,6 տոկոս ցուցանիշին զուգահեռ՝ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց պետական համակարգում կատարվող շքեղ ծախսերի, գնվող մեքենաների ու պարգևատրումների վրա, որոնք արվում են Հայաստանի արտաքին պարտքն ամեն օր ավելացնելու հաշվին։

 

«200 հազար դոլարով ԱԺ նախագահին մեքենա են գնում, մինչդեռ կարելի էր սահմանամերձ համայնքում փոքր թռչնաբուծարան բացել այդ գումարով, աշխատատեղեր ստեղծել, համայնքի բնակիչներին վաճառել բաժնետոմսեր. չէ՞ որ Հայաստանի թռչնամսի սպառման ուղիղ 50 տոկոսը ներկրվում է, մինչդեռ պետությունը նման ներդրում կատարելով՝ կարող էր հարցը որոշակիորեն լուծել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ 200 հազար դոլարով ԱԺ նախագահի մեքենայի գնումը քննադատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ունի՝ «ԱԺ նախագահը կարո՞ղ է էշով ման գալ», Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Այո՛, ԱԺ նախագահը պետք է էշով ման գա, քանի դեռ Հայաստանի բնակչության 50 տոկոսն էշով էլ չի կարողանում ման գալ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»