Ռեալը կարող է անվճար ձեռք բերել Մբապպեին
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ ապագայում կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Իսպանական ակումբը վստահ է, որ ֆրանսիացի հարձակվողը կդառնա թիմի նոր խաղացողը այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Հիշեցնենք, որ Մբապպեն «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»:
Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման, դարձել 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։