Լրահոս
Կարևոր


Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ բժշկական օգնության, սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգի վերաբերյալ

Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը։

Հրամանը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 30-ին։ Իրավաբան․net-ը կարգը ներկայացնում է ստորև․

ԿԱՐԳ

1.Սույն կարգով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց արտահիվանդանոցային (այսուհետ՝ Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման) և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը) և ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

3. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում:

4. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ինչպես պետության կողմից երաշխավորված ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով, այդպես էլ վճարովի հիմունքներով:

5. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելված 1-ով:

6. Հայաստանի Հանրապետությունում 18 տարեկան և բարձր տարիքի անձանց արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող հաստատություններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերում).

ա. պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող),

բ. առողջության կենտրոններում,

գ. բժշկական ամբուլատորիաներում,

դ. առողջության առաջնային պահպանման կենտրոններում,

ե. ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկա իրականացող բժշկական հաստատությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից,

զ. արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաբինետներում,

2) դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում (մասնագիտացված դիսպանսերների բացակայության դեպքում՝ պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում):

7. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բժշկական օգնությունը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (տեղամասային թերապևտի, ընտանեկան բժշկի) կողմից և տվյալ բժշկի ուղեգրմամբ` նեղ մասնագետների (լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների համաձայն) կողմից:

8. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը, գրանցվող բնակչության թվաքանակները հաստատված են Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ:

9. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները բնակչության առողջության վերաբերյալ գրառումները կատարում են Առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում` հայերեն լեզվով և դրանք պահպանվում են տվյալ բժշկական հաստատություններում:

10. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատության մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի վարման գործընթացը կազմակերպվում է Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն:

11. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում բնակչության առողջության վերաբերյալ գրառումները էլեկտրոնային եղանակով կատարվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի «Պացիենտի էլեկտրոնային բժշկական պատմություն» էջում:

12. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում միջոցով անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերը տրամադրվում են Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշմամբ:

13. ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացվում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի թիվ 14-Ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի թիվ 109-Ն համատեղ հրամանի համաձայն:

14. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների ցերեկային ստացիոնարների կազմակերպման ընթացակարգը և ցերեկային ստացիոնարներում պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դեպքերը սահմանված են Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 12-ի թիվ 19-Ն հրամանով:

15. Արտահիվանդանոցային պայմաններում դիսպանսերային (շարունակական) հսկողությունն իրականացվում է մասնագիտացված (հակատուբերկուլյոզային, հոգեբուժական/թմրաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական) հաստատություններում, իսկ վերջիններիս բացակայության դեպքում պոլիկլինիկաներում կամ բուժմիավորումների, բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկաներում.

16. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ` բժշկական հաստատություններն են, որտեղ բնակչությանը տրամադրվում է մասնագիտացված բժշկական օգնություն կիրառելով համալիր բժշկական միջոցառումներ, մասնավորապես, ախտորոշում, բուժում, շուրջօրյա բժշկական հսկողություն և հատուկ խնամք:

17. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների հիմնական նպատակն է այն դեպքերում բժշկական օգնության և սպասարկման տրամադրում, երբ հնարավոր չէ իրականացնել բուժում ամբուլատոր (արտահիվանդանոցային) պայմաններում կամ ախտորոշիչ հետազոտություններ և/կամ երբ պացիենտի առողջացումը կամ առողջական վիճակի բարելավումը հնարավոր է ապահովել միայն ստացիոնար պայմաններում և/կամ երբ պացիենտի մոտ առկա է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:

18. Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.

1) հիվանդանոցային մաս ունեցող առողջության կենտրոններում,

2) մոնոպրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` մոնոպրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

3) բազմապրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում (այսուհետ` բազմապրոֆիլ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն),

4) շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներում,

5) ծննդատներում:

19. Առողջության կենտրոններում կամ մինչև 30 մահճակալ ունեցող բժշկական կենտրոններում գործող հիվանդանոցային մահճակալները նախատեսված են ընդհանուր պրոֆիլի բժշկական ծառայություններ մատուցելու համար (թերապևտիկ, վիրաբուժական ուղղվածության և մանկաբարձական):

20. Բազմապրոֆիլ հիվանդանոցները իրականացնում են մեկից ավելի ուղղվածության մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում` ստացիոնար պայմաններում, որոնց կազմում կարող են գործել նաև պոլիկլինիկական, շտապ բժշկական օգնության և մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ:

21. Մոնոպրոֆիլ հիվանդանոցներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն, որտեղ գործում են տվյալ մասնագիտության գծով ախտորոշիչ, բուժական և գիտական բաժանմունքներ (հոգեբուժական, նարկոլոգիական, ակնաբանական, ուռուցքաբանական, արյունաբանական, վնասվածքաբանական և այլն) և վերջիններիս գործունեությունն ուղղված է պացիենտների` տվյալ պրոֆիլի մասնագիտական տարբերակիչ ախտորոշմանը և բուժմանը, շուրջօրյա կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում:

22. Շուրջօրյա բժշկական հսկողություն իրականացնող մասնագիտացված դիսպանսերներն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն և իրականացնում են պացիենտների բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ:

23. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները սահմանվում են ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները:

24. Բժշկական հաստատության ղեկավարը բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում գրավոր դիմում է ներկայացնում Առողջապահության նախարարություն` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար մակարդակ ստանալու նպատակով:

25. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակները տրամադրում է Առողջապահության նախարարը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակը գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) արձանագրությունը:

26. Հանձնաժողովը բաղկացած է`

1) մշտական անդամներից, որի կազմում ընդգրկվում են Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, անձնակազմի կառավարման վարչության և լիցենզավորման գործակալության ներկայացուցիչները,

2) ոչ մշտական անդամներից (ըստ անհրաժեշտության), որի կազմում ընդգրկվում են համապատասխան բնագավառի Առողջապահության նախարարության խորհրդատուն (համաձայնությամբ) և/կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ-մասնագետները (համաձայնությամբ):

27. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումը Առողջապահության նախարարություն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարի հրամանով հաստատվում է Հանձնաժողովի անհատական կազմը, ինչպես նաև սահմանվում են Հանձնաժողովի կողմից հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման աշխատանքների իրականացման և արձանագրության ներկայացման ժամկետները:

28. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակը գնահատելու համար Հանձնաժողովը հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները ու պայմանները:

29. Սույն կարգի 27-րդ կետում նշված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գնահատման արձանագրությունը Առողջապահության նախարարին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարի հրամանով բժշկական հաստատությանը տրամադրվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակ կամ բժշկական հաստատությանը գրավոր տեղեկացվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրման մերժման պատճառների մասին:

30. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի տրամադրումը մերժվում է, եթե բժշկական հաստատությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակն իրականացնելու համար Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա և չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի մակարդակի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական` սարքավորումների և բժշկական գործիքների ու մասնագիտական որակավորման` կադրային հագեցվածության պահանջներին ու պայմաններին:

Ավելին՝ այստեղ

Մինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը Կապանում