Լրահոս
Կարևոր


Իրան-Ադրբեջան`շրջադարձային կետ հարաբերություններում

Հասարակություն

Իրանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում բավական հետաքրքիր է եւ ոչ միանշանակ։ Դեռեւս ամիսներ առաջ Թեհրանը զորք էր կուտակում Ադրբեջանի սահմանին՝ մտադրություն ուներ 30 տարում առաջին անգամ մեծածավալ զորավարժանքներ անցկացնել։ Այդ գործողությունները ե՛ւ իրանական, ե՛ւ ադրբեջանական մամուլում մեկմեկու հասցեին մեղադրանքների ժայթքում էին առաջացրել։

Թեհրանից Բաքվին բացահայտ մեղադրում էին Իսրայելի հետ համագործակցության մեջ՝ հայտարարելով, թե տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանում հազար իսրայելցի հատուկջոկատային եւ 1800 ԻՊ-ական ահաբեկիչ կա։ Բաքուն էլ փորձում էր պաշտպանվել եւ հակադարձել։ Սա, ըստ փորձագիտական շրջանակների, հետեւանքն էր այն բանի, որ իրանական ազդեցիկ շրջանակները դժգոհ են ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, քանզի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում նկատելիորեն մեծացավ, իսկ Թեհրանը դուրս մնաց հակամարտության կարգավորման միջնորդների ցանկից եւ չստացավ այն, ինչ ակնկալում էր: Չնայած որ, առիթ-անառիթ, Թեհրանը շնորհավորում էր Բաքվին՝ պատերազմում տարած հաղթանակի, տարածքային ամբողջականության վերականգնման եւ այլ բաների համար։
Իսկ ռուսական շրջանակներն այստեղ ամերիկյան հետք են տեսնում։

Կարծում են, որ իրանական, այսպես կոչված, լիբերալ շրջանակները՝ Իրանի հայ համայնքի օգնությամբ, կապ են հաստատել ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ եւ փորձել են սեպ խրել Մոսկվա-Անկարա-Բաքու նոր ստեղծվող դաշինքում։ Ու, ըստ ռուսական այս վարկածի, Իրանի աշխատանքի շնորհիվ Թուրքիան չի դարձել Ղարաբաղում կրակի դադարեցման 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրող կողմերից մեկը։ Թե այս վարկածը որքանով է իրական, դժվար է ասել, սակայն այն, որ ռուսները նույնիսկ ձվի մեջ մազ հայտնաբերելիս ամերիկյան հետք են տեսնում, խոսում է այն մասին, որ հակաամերիկականությունը ողջամտությունից դուրս  չափերի է հասել։

Եվ այժմ կարող ենք ասել, որ Իրանը կտրուկ շրջադարձ է կատարում, ու Ադրբեջանի հետ հարաբերություններում սկսվել է որոշակի ջերմացման շրջան, չնայած որ Բաքվում մեղադրում էին, թե Իրանը, ի դեմս այաթոլլա Խամենեիի՝ Ադրբեջանում ներկայացուցչի, այնտեղ իր «5-րդ շարասյունն» է ստեղծել ու ղեկավարում, իսկ Խամենեին էլ որոշել էր, որպես կրոնապետ, դեմարշ քայլով` ադրբեջաներենով խոսել Ադրբեջանում գտնվող իր հավատարիմ շիա մահմեդականների հետ։ Մի խոսքով, փաստն այն է, որ Թեհրանը հանկարծ դադարեցրեց տարածաշրջանում պետությունների սահմանների հնարավոր փոփոխության հետ կապված թեմայի թմբկահարումը, իսկ Ադրբեջանից էլ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, ով համատեղության կարգով հայ-ռուս-ադրբեջանական տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքային խմբի ղեկավարն էր, մեկնեց Իրան։ Այցի պայմանավորվածությունները բավականին տպավորիչ էին։

Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանից գազի սվոպային` երկկողմանի մատակարարումների պայմանավորվածություն են ձեռք բերում, պայմանավորվում են Նախիջեւան գազի մատակարարումների շուրջ։ Քննարկվել է նաեւ Կասպիական ավազանի ծովային հանքերի շահագործման հարցը։ Կարելի է ասել, սառույցը հալվեց, եւ արդեն նոյեմբերի վերջին Աշխաբադում հանդիպեցին Ադրբեջանի եւ Իրանի նախագահները, ինչին հետեւեց Հարավային Կովկասի համագործակցության «3+3», ավելի ճիշտ` «3+2» ձեւաչափով հանդիպումը։ Եվ, ի վերջո, օրերս Բաքու այցելեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, ով Բաքվում հանդիպումներից ու բանակցություններից հետո թվիթերյան իր էջում գրեց, որ 2 երկրների հարաբերություններում սա շրջադարձային կետ է, եւ 2 երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նաեւ պատրաստել են ճանապարհային քարտեզ` երկկողմ կապերի հետագա զարգացման համար։

Ինչ խոսք, պետք է խոստովանել, որ չափազանց հետաքրքիր զարգացումներ են ընթանում այս ուղղությամբ, եւ սպասվում են, որ դեռ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Թե ինչ ենք ունենալու արդյունքում, դժվար է ասել, սակայն արդեն կարելի է արձանագրել, որ իրանական դիվանագիտությունը Հարավային Կովկասի ուղղությամբ ինչ-որ յուրօրինակ գիծ է մշակել եւ ընթանում է ըստ այդմ:

Վեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան