ԱՄՆ դեսպանի ուղերձը՝ հայ ժողովրդին
ՔաղաքականությունԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի տոնական ուղերձը․
«Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում դեսպան Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։
Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորիդ մաղթում են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում»։