Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ է․ ուկրաինացի պատգամավոր
ՔաղաքականությունՈւկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ է։ Նշենք, որ Յասկոն հանդիսանում է նաեւ Սաակաշվիլու ընկերուհին։
«Վերջին երկու օրերին, որեւէ մեկին թույլ չեն տվել Միխեիլին այցելելու։ Այսօր ուկրաինական հյուպատոսին թույլ տվեցին նրա տեսնել, ու ստացանք տեղեկություն, թե ինչ վիճակում է նա գտնվում։ Վիճակը ծայրահեղ է։ Գործնականում միշտ պառկած է, ունենում է նեւրոլոգիական տագնապներ, իսկ բուժօգնություն չի ստանում։ Ցավալիորեն նա հիմա շատ թույլ վիճակում է գտնվում, ու դա կատակ բան չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Յասկոն։