«Հորդորում ենք քաղաքացիներին ամբողջական պատվաստման վեց ամիսը լրանալուց հետո ստանալ խթանիչ դեղաչափը»․ նախարար
ՔաղաքականությունԱյսօր՝ Կառավարության տարեվերջյան նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով կորոնավիրուսային իրադրությանը և դրա դեմ պատվաստումներին, նշեց, որ գործընթացը շարունակվում է:
«Սա կարևոր հագամանքն է խուսափելու կորոնավիրուսի հաջորդ ալիքներից»,- նշեց նա։
Նախարարն ասաց, որ մոտ 800 քաղաքացի ստացել է 3-րդ խթանիչ դեղաչափը։
«Ամբողջական պատվաստման վեց ամիսը լրանալուց հետո հորդորում ենք քաղաքացիներին ստանալ խթանիչ դեղաչափը»,- հայտարարեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ հանրապետությունում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։