Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՔաղաքականությունՌուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փախստականների վերադարձի մասին արված հայտարարությանը, մեջբերել է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ Փախստականների հարցով ՄԱԿ գլխավոր հանձնակատարի վերահսկողությամբ»,- մեջբերել է Զախարովան և հավելել. «Դրան ավելացնելու բան չունեմ»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ, ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»: