«Իրևանում պատմականորեն ապրել է բնիկ ադրբեջանցի բնակչությունը». Ալիև
ՔաղաքականությունԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Երևանի սեմինարիայի» 140-ամյակը նշելու մասին։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Իրևան (ՀՀ մայրաքաղաք Երևանը - խմբ.) քաղաքը գիտական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկի համբավ է ունեցել, որտեղ պատմականորեն ապրել է բնիկ ադրբեջանցի բնակչությունը», - ասվում է Ալիևի հրամանում։
Նա հայտարարել է, թե ադրբեջանցիները, իբր, կարևոր դեր են խաղացել «Իրևանի խանությունում» Ռուսաստանին միանալուց հետո աշխարհիկ կրթության տարածման գործում։ Փաստաթղթում ասվում է նաև, որ Երևանի ուղղափառ ճեմարանը ստեղծվել է Ռուսական կայսրության կառավարության շահերից ելնելով, սակայն այն պատրաստել է «ազգային ուսուցչական կադրեր»։
«Սեմինարիայի շրջանավարտների թվում կային մեր ժողովրդի շատ նշանավոր դեմքեր և իրենց ժամանակի մտավորականության ականավոր ներկայացուցիչներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի լրագրողը պատմել էր, թե ինչպես են զոմբիացնում Ադրբեջանի հասարակությանը:
«Շատ հետաքրքիր է, թե ինչպես ֆաշիստների մոտ «մենք չենք հավակնում այլ պետությունների հողերին»-ը փոխվեց «Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր, Իրևանը մեր հնագույն քաղաքն է»-ի, չնայած այն հանգամանքին, որ այն միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք է»,- նշել էր Բաքվի Jam-News-ի թղթակից Բաշիր Կիտաչաևը: