Արտակ Տոնոյանը ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից
ՔաղաքականությունՀՀ նախագահի հրամանագրով՝ Արտակ Տոնոյանը ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Տոնոյանին ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: