Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
ՔաղաքականությունՂազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Կառավարությունը ցրվել է գազի գնի բարձրացման առիթով բողոքի զանգվածային ելույթների պատճառով։ Ալմաթի քաղաքում եւ այլ բնակավայրերում մտցվել է արտակարգ դրություն։