Նոր սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված. Նախարար
ՔաղաքականությունԿառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ պատվաստումային գործընթացի շրջանակներում տնային այցեր են կատարվում և հենց տանը պատվաստումներ են կատարվում։
Վարչապետը առաջարկեց պոլիկլինիկաների ունեցած տեղեկությունների հիման վրա այցել սկսել չպատվաստված քաղաքացիների տներ և առաջարկել պատվաստվել։ Ավանեսյանը նշեց, որ հենց այդպես էլ արվում է։
«Չպատվաստված քաղաքացիներին հանրային վայրեր մտնելու սահմանափակման վերաբերյալ հրամանը երկուշաբթի օրը կհրապարակվի։ Հանրային սննդի վայրերում քաղաքացիները, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց կամ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ (72 ժամ), կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ «rapid» թեստի (24 ժամ) արդյունք։ 15 օր ժամկետ կտանք, որպեսզի քաղաքացիները իրազեկվեն, իսկ տնտեսվարողները հարմարվեն»,-նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։