Նախագահը հրաժարական է տալիս
ՔաղաքականությունՆազարբաևը հրաժարական է տալիս։ Այս մասին րոպեներ առաջ հայտնի դարձավ։ Հիշեցնենք, որ Նազարբաևը երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուց հեջտո ստանձնել էր Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը և հանդիսանում է «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այսօրվանից ինքն է ստանձնում Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Տոկաևը նաև ասել է, որ մտադիր չէ լքել երկիրը անկարգությունների պայմաններում։
«Ես մայրաքաղաքում եմ լինելու, ժողովրդի հետ եմ լինելու»,- ասաց նա։
Բացի այդ, Ղազախստանի նախագահը խոստացել է առաջիկայում հանդես գալ առաջարկությունների նոր փաթեթով։
Միաժամանակ Տոկաեւը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ ուժայինների շրջանում կան զոհեր։ Եվ նա զգուշացրեց, որ իշխանությունները ամենադաժան գործողություններն են սկսում իրավախախտների նկատմամբ։