Կյանքից հեռացել է բելգիահայ քանդակագործ-նկարիչ, Ապարանի քանդակագործական երկու սիմպոզիումների մասնակից Արա Բադալյանը
ՀասարակությունԱպարանի համայնքապետարանից տեղեկացնում են.
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է բելգիահայ քանդակագործ-նկարիչ, Ապարանի քանդակագործական երկու սիմպոզիումների մասնակից Արա Բադալյանը:
Արա Բադալյանը 2018 թվականին <<Մեր պապերի սխրանքը>> խորագրով միջազգային սիմպոզիումի ընթացքում ստեղծել է <<Հերոսամարտ>> քանդակը, իսկ 2019 թվականին՝ <<Ապագայի շարժվող արվեստ>> խորագրով մոնումենտալ գերժամանակակից քանդակը: Արան նաև 2019 թվականի սիմպոզիումի կազմակերպչական թիմի անդամ էր:
Ապարանի համայնքապետարանը և սիմպոզիումի կազմակերպչական թիմը ցավակցում են ընտանիքի անդամներին, հարազատներին:
Հանգչես խաղաղությամբ, Ապարան համայնքի բարեկամ...