Լրահոս
Կարևոր


Այո՛, ՀԱՊԿ կազմում Հայաստանի խաղաղապահների մուտքը Ղազախստան ճիշտ էր, քանզի…Խաչիկ Ասրյան

Հասարակություն
Ղազախստանը Հայաստանի համար երբեք չի եղել օրինակելի դաշնակից պետություն, և, չնայած ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ լինելուն, մշտապես աջակցել է Հայաստանի ու Հայ ազգի թշնամիներ Ադրբեջանին ու Թուրքիային: Միաժամանակ, Ղազախստանում ամանորյա տոներին արյունահեղություն կազմակերպած թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումը, եթե հասներ կամ հասնի հաղթանակի, ուրեմն Ղազախստանը Հայաստանի համար կդարձներ կամ կդարձնի բացահայտ թշնամի պետություն, այնպիսին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան:
 
Չնայած ՀԱՊԿ անդամ Ղազախստանը 2020 թվականի 44-օրյա արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ կողմնակալ որոշում էր կայացրել՝ պաշտպանելով Հայաստանի թշնամի Ադրբեջանին, և, հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում հիմնադիր անդամ է և ունի պարտավորություններ, ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի ռազմավարական բնական դաշնակից Ռուսաստանն է ու հիմնականում Ռուսաստանի կողմից հիմնադրված ՀԱՊԿ-ն, ուստի, այո՛, ՀԱՊԿ կազմում Հայաստանի խաղաղապահների մուտքը Ղազախստան ճիշտ էր, քանզի ՀԱՊԿ-ը Ղազախստանում բացառապես կռվում է ահաբեկիչների ու ծայրահեղականների դեմ՝ պաշտպանելով Ղազախստանի բնակիչների անվտանգությունը: Ավելին, Ղազախստան մեկնած Հայ խաղաղապահները պետք է շատ լավ գիտակցեն, որ, մեկնելով Ղազախստան, միանշանակ պաշտպանում են Հայաստանի արտաքին անվտանգությունը՝ թույլ չտալով ՀԱՊԿ անդամ Ղազախստանը վերածել թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորման, որը ցանկացած պահի կօգտագործվի նաև Հայաստանի դեմ:
Ղազախստանում թուրք ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումն արդեն հայտարարել է, որ այսուհետ Ղազախստանում գործելու է «Ղազախստանի ազատագրական ճակատ» ռազմական խմբավորումը, որի գլխավոր նպատակն է զենքով կռվել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերի դեմ՝ իրականացնելով «Մեծ թուրանի» ծրագիրը (նկարում պատկերված քարտեզը):
 
Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: ԱՄՆ-ի և Անգլիայի գլխավոր պրոյեկտներից է աջակցել Թուրքիային՝ թյուրքական աշխարհի ձևավորման ու միավորման գործում, որն էլ, բնականաբար, Թուրքիան պետք է իրականացնի թյուրքական աշխարհի ձևավորման ու միավորման գլխավոր պետություններից մեկը հանդիսացող Ղազախստանում: Այսինքն, Ղազախստանում ամանորյա տոներին տեղի ունեցած արյունահեղությունը ԱՄՆ-ի, Անգլիայի և ՆԱՏՕ-ի հովանավորչությամբ, այո՛, կազմակերպել էր «Մեծ թուրանի», այդ թվում Ղազախստանին տիրանալու ծրագիր ներկայացրած Թուրքիան:
ԱՄՆ-ն, Անգլիան և ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի, ԱՄՆ-ՆԱՏՕ-Ոկրաինա-Ռուսաստան լարվածությանն զուգահեռ, Ղազախստանում գիտակցված թափելով ժողովրդի արյունը, կոնկրետ գործողություններ են իրականացնում ՀԱՊԿ անդամ Ղազախստան պետությունը պառակտելու և ոչնչացնելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ն, այդ թվում Ռուսաստանը թուլացնելու ու հեղինակազրկելու ուղղությամբ:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին. ձեր պետություններից անհապաղ վռնդել ՆԱՏՕ-ին, խզել բոլոր կապերը ԱՄՆ-ի, Անգլիայի և ՆԱՏՕ-ի կամակատար Թուրքիայի հետ ու ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, ամրապնդել և ուժեղացնել ՀԱՊԿ-ը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանը