Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում 21-ամյա վարորդը Hyundai Elantra-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:30 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս, Սայադյանն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Հայկ Գ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Դիաննա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: