Լարված իրավիճակ. Բաքուն հայտնում է 1 զոհի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմին:
«Երեքշաբթի՝ հունվարի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը ճնշվել է։ Ստեղծված նոր լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են իրենց պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատասխան հաղորդագրություն չի տարածել։