Լրահոս
Կարևոր


Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
2021/22թթ ուկրաինական ճգնաժամն ինչ-որ առումով հիշեցնում է 1962թ կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ ղեկավար Խրուշյովը սովետական հրթիռներ էր տեղադրել Կուբայում։ Այն ժամանակ, ԱՄՆ նախագահ Քենեդին այդ քայլը գնահատում էր որպես ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի համար և հանուն դրա, պատրաստ էր հարվածել Կուբայի ռազմական օբյեկտներին։ Ճգնաժամը ռեալ սպառնում էր վերածվել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Սակայն Մոսկվան և Վաշինգտոնը այդ բարդ ճգնաժամից ոչ միայն գտան կոմպրոմիս, այլ նաև սկսվեց լիցքաթափման գործընթացը։
 
ՌԴ նախագահ Պուտինն այսօր, կարծես որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ-որ ժամանակին արեց Քենեդին։ Նա սպառնաց, բայց միևնույն ժամանակ նաև ստիպեց ԱՄՆ-ին՝ գնալ բանակցությունների։
 
Կարելի է իհարկե, հենվելով մեդիահրապարակումների ու ցանցային վերլուծությունների վրա թույլ ենթադրություններ անել այն մասին, որ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ցանկանում ընդունել ՌԴ պահանջները։ Այսինքն, ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ին տալ վետոյի իրավունք՝ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու հարցում։ Դա էլ որոշներին առիթ տալիս է, խոսելու բանակցությունների ձախողման մասին։ Սակայն իրականում կարող է այդպես չլինել և դա ցույց կտա ժամանակը։
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ առայժմ սառեցված է, գուցեև ընդմիշտ։ Գերմանիան և Ֆրանսիան դեռևս չեն հրաժարվում 2008թ. դրված իրենց ՎԵՏՕ-ից, ընդդեմ Ուկրաինայի ու Վրաստանի մուտքի։ Կարծես թե այս հարցում Ֆրանսիան և Գերմանիան միայնակ չեն։
 
Վերջին օրերին, Արևմուտքը Ուկրաինային հասկացնում է, որ չի պատրաստվում կռվել իր փոխարեն։ Իսկ ՌԴ դեմ նոր սանկցիաները՝ վնասում են նաև Արևմուտքի հավաքական տնտեսությանը։
 
Հնարավոր է, որ ՌԴ-ն հասնի Արևելյան Եվրոպայից հակահրթիռային պաշտպանությանը սպառնացող տեխնիկայի հեռացմանը։ Արևմուտքը հնարավոր է այս հարցում ընդառաջի ՌԴ-ին, եթե վերջինս կրճատի իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմաններին։ Այս պարագայում, կարծում եմ, Արևմուտքում կգտնվեն գործիչներ, ովքեր կհամաձայնվեն վերադառնալ ՌԴ-ՆԱՏՕ 1997թ. պայմանագրին։ Այդպես ապրելն ավելի հանգիստ է և անվտանգ։
 
Եվ վերջապես ԵԱՀԿ-ի ռեաբիլիտացիան, որպես համաեվրոպական անվտանգության կարևոր հենարան, կարող է դառնալ լուծումներից մեկը։ Հատկապես, որ ՌԴ-ն ԵԱՀԿ առաջատար երկրներից մեկն է։
 
Այնուամենայնիվ, դեռ գործընթացը գնում է, և վերջնական եզրակացություններ անելը վաղ է։ Հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կպահեն իրենց ԱՄՆ կոնգրեսը, կամ գերմանական կանաչներն ու արևելաեվրոպական մի շարք երկրներ, որոնք առայժմ այդքան էլ հակված չեն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
 
Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է։
Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»