Լրահոս
Կարևոր


Ադրբեջանի հակառուսական կեցվածքն առաջ կբերի Մոսկվայի օրինաչափ արձագանքը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Սեփական զինված ուժերը ռուսական ազդեցությունից հեռացնելուն զուգահեռ Ադրբեջանն սկսել է ոչ միայն ներգրավվել հակառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերում, այլեւ որոշ դեպքերում հանդես է գալիս նման նախագծերի նախաձեռնողի կարգավիճակում: Ասվածի համատեքստում ուշագրավ գործընթաց տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ: Հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում քննարկվել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրներին միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները։ Այս նախաձեռնությունը իրենից ներկայացնում է տրանսպորտային եւ տնտեսական կապ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, բայց կանոնադրությունն ընդունվել է միայն 2006 թվականին: ՎՈւԱՄ-ի նպատակն ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին հակազդելն է: Կազմակերպության հիմնական տնտեսական բաղադրիչը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ուղիների ձեւավորումն է՝ Միջին Ասիայի էներգակիրները Անդրկովկասով եւ Ուկրաինայով Եվրոպա արտահանելը: Այս ակնհայտ հակառուսական ծրագիրը գրեթե 15 տարի գործնականում սառեցված էր, եւ այսօր նրա ակտիվացումը լիովին տեղավորվում է ՌԴ-ի շուրջ ընթացող անբարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Հատկանշական է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների ակտիվացման մասին խոսվում է «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը զուգահեռ: Այս միտումը նվազագույնը նշանակում է Ադրբեջանի եւ Վրաստանի բանավոր հայտարարություն այն մասին, որ նրանք մերժում են «3+3» ձեւաչափը, իսկ առավելագույնը՝ դուրս են գալիս ՌԴ տնտեսական շահերի դեմ: Կիեւում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինան եւ Ադրբեջանը երկկողմանի 5 պայմանագիր ստորագրեցին՝ երկկողմ առեւտրի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հարցում համագործակցության մասին։ Կողմերը նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտի երկրների գերատեսչությունների միջեւ։ Ուկրաինայի «Նեֆտեգազի» խորհրդի նախագահ Յուրի Վիտրենկոն եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում։ Փաստաթղթի համաձայն՝ երկրները պայմաններ կստեղծեն Ուկրաինայի նավթի ու գազի շուկայում նախագծերի համատեղ իրականացման համար։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի տարածք նավթի ու նավթամթերքի մատակարարման ու փոխադրման, ինչպես նաեւ ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման մասին է։ Հուշագիրը նաեւ նախատեսում է համաձայնագրեր Ուկրաինայում նոր նավթավերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաեւ Կիեւին բնական գազի մատակարարման, ստորգետնյա պահեստարաններում դրանց պահպանման վերաբերյալ։ Ուկրաինան առաջին հերթին դիտարկում է ադրբեջանական բնական գազի ներկրման հնարավորությունը, որը մատակարարվելու է նաեւ եվրոպական շուկա՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի երկրորդ եւ երրորդ փուլերի իրականացման շրջանակներում։ Սա Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի շատ կոշտ քայլն էր, այն դեպքում, երբ ՌԴ-ն շատ զգայուն է գազի համաշխարհային շուկայում իր ունեցած բնական մենաշնորհի պահպանման հարցերում: Ստացվում է, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր խոսում ՎՈւԱՄ-ի մասին, այդ ընթացքում գնում էր ռուսական նորագույն ռազմական տեխնիկա եւ Թուրքիայի հետ Արցախում պատերազմ հրահրերուց հետո արագ սկսեց հրաժարվել ռուսական սպառազինությունից ու փորձում է վերակենդանացնել հակառուսական նախագիծը: Պատահական չէ, որ կողմերը նաեւ պայմանավորվեցին սեւծովյան եւ կասպյան ավազաններում ռազմավարական համագործակցության, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելու, հիբրիդային պատերազմներին համատեղ դիմակայելու հարցերում: Սա՝ այն դեպքում, երբ Սեւ ծովում վերջին շրջանում ակտիվացել է ՆԱՏՕ-ն, եւ վերջինիս նավերը գրեթե չեն լքում ուկրաինական ծովափնյա գոտիները: Արցախի Հանրապետության շփման գծում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի դեմարշի նման դրսեւորումները փաստում են, որ Ադրբեջանն առնվազն դժգոհ է Արցախի շուրջ ստեղծված ստատուս-քվոյից, որն էլ, իր հերթին, նշանակում է, որ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում նրան չի հաջողվել հայաթափել Արցախը եւ իր օգտին լուծել հիմնահարցը: Ադրբեջանի հակառուսական նման կեցվածքն առաջ կբերի Մոսկվայի օրինաչափ արձագանքը, որը կարող է հնչել նաեւ Արցախի կարգավիճակի շուրջ գործընթացներում»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան