Լրահոս
Կարևոր


Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է. 

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար:

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով