Լրահոս
Կարևոր


Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան

Հասարակություն

Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով, սա կատաստրոֆա է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին, համաձայնի որի, հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստումը, կա՛մ էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգումներն իրավական հիմք չունեն, հետեւաբար  տուգանքները օրինական չեն եւ դրանք բողոքարկվելու են։

«Ոչ մի ռեստորան չի մուծելու տուգանքը։ Աշխատեք սովորական ռեժիմով»,– ասվում էր հայտարարության մեջ։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետեւ այն ծանր հետեւանքներ է ունենալու ոլորտի վրա։

«Առողջապահության նախարարն էլ ընդունեց, որ քաղաքացին իր կամքով պետք է ցույց տա QR կոդը, եթե ցույց չի տալիս, ապա հանրային սննդի ոլորտի աշխատակիցները իրավունք չունեն QR կոդը սկանավորել։ Տեսչական մարմինը  շաբաթ եւ կիրակի օրերին 60–ից ավելի տուգանք է գրել, որոնք մեր համոզմամբ, օրինաչափ չեն եւ դրանք բողոքարկվելու են։  Հերթական ապօրինություններից մեկն էլ այն էր, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ անելիս շրջում են ոստիկանների հետ, որոնք մոտենում են հաճախորդներին եւ պահանջում  պատվաստումը հաստատող սերտիֆիկատ։ Կառավարությանը զգուշացնում եմ, որ բիզնեսի հետ էդպես չեն խոսում, որովհետեւ բիզնեսը կընդվզի։ Երեկ Էկոնոմիկայի փոխնախարարին զգուշացրել եմ, որ եթե իրենք փորձեն խաղալ Առողջապահության նախարարի խաղը եւ չկանգնեն տնտեսվարողների կողքին, ապա իրենց էլ է սպասվում տնտեսվարողների զայրույթը»,– նշեց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ հունվարի 22–ից ուժի մեջ մտած սահմանափակումները ցույց են տվել, որ պատվաստված քաղաքացիների թիվը չի համապատասխանում պաշտոնապես հայտարարված թվերին։

«Առողջապահության նախարարությանը մնում է փողոցով մարդկանց հետեւից վազել ու պատվաստել, որովհետեւ իրենց գործիքակազմը սպառվել է, իրենք պարսիկներին պատվաստելուց բացի, այլ բան չեն արել, կամ էլ այն մարդիկ են պատվաստվել, որոնք դուրս չեն գալիս։ Պարզվում է, որ բնակչության նույնիսկ 20%-ը պատվաստված չէ, ինչպես հայտարարում է Առողջապահության նախարարությունը։ Կրկնում եմ, առավել շատ պատվաստվել են պարսիկները, հետեւաբար կարող եմ ասել, որ վակցինացիայի տուրիզմը Հայաստանում զարգացել է»,–  նկատեց Աշոտ Բարսեղյանը։

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին