Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով
ՔաղաքականությունԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Երեւանում է Հայաստանի եւ Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես:
Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ:
Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ճարտապետներից էր։
Նրա ջանքերով նաեւ Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը,որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։
Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:
Շնորհակալ եմ, եղբայր:
Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին։