Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Քաթարի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին, իսկ քարտուղար՝ կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին։