ՔՊ-ն նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին
Քաղաքականություն«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:
«Նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ֆորմատով, հետո նաև խմբակցության հետ է քննարկվել, քննարկվել են նաև այլ թեկնածուներ: Շատ երկար է եղել քննարկումը եղել և շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն Վահագն Խաչատուրյանին լավ թեկնածու է համարում նշելով, որ նա իր անցած ճանապարհով և պարկեշտությամբ համապատասխանում է պաշտոնին և բավականին լավ կիրականացնի իր պարտականությունները:
«Եղել է նաև իմ թեկնածության հարցը, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել»,- հավելեց Սիմոնյանը: