Լրահոս
Կարևոր


«Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում

Հասարակություն

Շարքային զինծառայող Վլե Ֆերոյանը, որը բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, մեկ օր անց անհետացել է Կապանի N զորամասից։ 18-ամյա շարքային զինծառայողի տատը՝ Ռոզա Ֆերոյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։

«Ամսի 1-ին երեխուն սկսել են նեղացնել։ Ստիպել են, որ սանհանգույցը մաքրի, ավելը ձեռքն են տվել, ասել են, թե դու եզդի ես, պետք է դա անես։ Իր հետ եղել է նաեւ մեկ այլ եզդի, նույն վերաբերմունքը նաեւ նրա նկատմամբ է եղել, ծեծել են։ Նույնիսկ չեն թողել ճաշարան մտնեն, հաց ուտեն, էդ ցրտին դրսում են մնացել»,- պատմեց Ռոզա Ֆելոյանը եւ հավելեց, որ թոռն անհետացել է զորամասից փետրվարի 1-ի երեկոյան եւ այդ մասին իմացել են մյուս եզդի ծառայողից։

Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքեցին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։

Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

«Վլե Ֆերոյանը հրաժարվել է թե՛ կրել զինվորական հագուստ, թե՛ մաքրություն կատարել իր ննջարանում։ Վլեին չի պարտադրվել սանհանգույց մաքրել, այլ ասվել է՝ միայն ննջարանը մաքրիր։ Մեր զորամասում զինվորները սանհանգույց չեն մաքրում։ Նրան չեն ծեծել, ես հերքում եմ նաեւ այն տեղեկությունը, թե իբր Վլեին եւ մյուս եզդի զինծառայողին չեն թույլատրել հաց ուտել։ Մինչեւ բուն տարաձայնությունները, չթույլատրված ժամին զորամաս է այցելել Վլեի եղբայրը եւ ասել նրան՝ արա այնպես, ինչպես դու ես ուզում, իսկ հետո կապիտան Արմեն Ավագյանին են հանդիպել Վլեի այլ հարազատները եւ խնդրել, որ նա թույլատրի Վլեին քնել այդ ննջարանում, չնայած նրան, որ կապիտանն ասել էր՝ պետք է մաքրություն անի, որ այդտեղ քնի, ասել է՝ հաջորդ օրը մենք կգանք, իր հետ կխոսենք, ինքը կլինի բոլորի նման։ Հենց այդ նույն օրը կապիտան Ավագյանը զորքին շարել է եւ ասել՝ եթե դուք համաձայն եք, որ այս զինվորը ինտեգրվի ձեր շարքերը տեղի ունեցածից հետո, մեկ քայլ առաջ եկեք, բոլորը բացի Վլեից, մեկ քայլ առաջ են եկել։

Նրանց միջեւ տարաձայնություն է սկսվել, բայց ծեծ չի եղել։ Վլեն անհարգալից է խոսել հրամանատարի հետ։ Ինչ վերաբերում է մյուս եզդի զինծառայողին, ապա նա նույնպես սկզբում չէր ենթարկվել կապիտան Ավագյանին, բայց նրա հետ զրույցից հետո ինտեգրվել է մեր շարքերը։ Երեկոյան արդեն Վլեն պատի վրայով փախուստի է դիմել զորամասից, այդ ժամանակ գլխից ընկել է գլխարկը, հենց այդտեղից ենք ենթադրում, որ այդ հատվածից է փախուստի դիմել։ Նրան ոչ ոք չի տեսել, որովհետեւ այդ ժամին մյուս ծառայողները լոգարանում են եղել։ Մինչեւ այս պահը Վլեից որեւէ տեղեկություն չունենք»։

Նշենք, որ մինչեւ այս պահը Պաշտպանության նախարարությունը այս թեմայի առնչությամբ հաղորդագրություն չի տարածել։ Նախարարության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ավելի վաղ հայտնել էր, որ կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. Աբրահամյան