Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին
ՔաղաքականությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և կմասնակցի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, գրում է Interfax-ը։
Կրեմլը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների միջև բանակցությունները լինելու են լիարժեք՝ չնայած չինական կողմի հաստատած կորոնավիրուսային սահմանափակումներին։ Այդ առիթով Պուտինին Պեկինում ուղեկցում է փոքր պատվիրակություն, որը, ինչպես նշել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սովորական ժամանակ կրկնակի մեծ կլիներ։
Նախատեսվում է, որ բանակցություններից և համատեղ ճաշից հետո ՌԴ և Չինաստանի նախագահները կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
Ավելին՝ այստեղ