Լրահոս
Կարևոր


Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների հիշատակին նվիրված պաստառ

Հասարակություն

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում համալսարանի անմահացած  սաների վառ հիշատակին: Միջոցառման սկիզբը ազդարարվեց հերոսներին նվիրված պաստառի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տնօրեն՝ Թամարա Վարդանյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը և, իհարկե, զոհված հերոսների ծնողները:

«Այսօր միջոցառում ենք կազմակերպել մեկ անգամ ևս հավերժացնելու մեր զոհված հերոս տղաների՝ Սենոյի, Բենոյի, Սերյոժայի, Էդգարի, Արամայիսի հավերժ հիշատակը: Կարծում եմ՝ նրանք մշտապես մեզ հետ են, որքան կապրի հայ ազգը երկրագնդի երեսին, այնքան կապրեն մեր տղաները, քանի որ ամեն հայ հիշելու է նրանց: Մատաղ սերնդին պետք է պատգամենք, որ հայրենիքը նվիրական էակ է, սկզբում հայրենիքը՝ հետո ծնողները»,- հենց այս խոսքերով էլ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը տվեց միջոցառման սկզբի մեկնարկը՝ խոսքը փոխանցելով Արման Վարդանյանին:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց՝ բոլորը պարտավոր են ապրելով և յուրաքանչյուրն իր ոլորտում հաղթանակներ տանելով վառ պահել հերոսների հիշատակը. «Ես համաձայն եմ, որ կանայք էլ զենք կրել իմանան, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, անկախ նրանից, թե մեր կառավարությունը խաղաղասիրության ինչ ուղենիշներ է առաջ քաշում: Եթե չունենք այսօր պատերազմ, դա զուտ ժամանակային խնդիր է, հնարավոր է՝ վաղն ունենանք, հետևաբար պետք է պատրաստ լինել դրան: Պետք է հզորացնենք մեր երկիրը և յուրովի ինքնադրսևորվելով հաղթանակներ տանենք կրթության, մշակույթի, սպորտի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում։ Ամեն մարդ իր առջև պետք է նպատակ դնի՝ հասնել հաղթանակի և էական չէ, թե որ ոլորտում կլինի այն, կարևորը չպարտվելն է։ Հաղթե՛ք ամեն օր, հաղթե՛ք ինքներդ ձեզ, որ կարողանաք երկիրը դուրս հանել վատ վիճակից։ Մեր ժողովուրդն էլ ավելի ծանր կացության մեջ է եղել, սակայն միշտ հաջողել է դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից։ Մեր հերոսների թափված ոչ մի կաթիլ արյունը հենց այնպես չէ, ինչը պետք է ապացուցենք ապագա հաղթանակներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ խոնարհվում է բոլոր նահատակների շիրիմների առջև և երախտագիտություն հայտնում նրանց հարազատներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին։ 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն էլ վերհիշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են մարտական թեժ կետերում և վստահ ասաց, որ այն, ինչ տեսել է, պատերազմ չի եղել, այլ՝ ողբերգություն. «Ցավոք, պատերազմի ժամանակ դրսի գումարները գնացել են պետական բյուջե, ոչ թե ծառայել են՝ ըստ նպատակի: Լավ է, քիչ-քիչ սփյուռքը հասկացավ, որ օղակներից մեկը մենք էինք, որ մենք ենք ամբողջը հասցնում առաջնագծում մարտնչող մեր զինվորներին: Պատերազմում ես՝ որպես զինվորական, կասեմ մեկ բան՝ մեզ պետք էր միայն օդը փակել 2 ժամով, այն փակեցին և մեր տղաները 8 կմ առաջ գնացին՝ սա իմացե՛ք»,- հպարտությամբ ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հաջողվել է կյանքի գնով փրկել Շուշիի գրքերը, որոնք արդեն հանձնել են Մատենադարանին:

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը ներկաներին հանձնեց քաղաքագետ Արման Այվազյանի կողմից հրատարակված «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարեր» գիրքը։ Իսկ համալսարանի սաները հանդես եկան կրթօջախի հերոսներին նվիրված սրտաբուխ բանաստեղծություններով՝ ևս մեկ անգամ հայտնելով իրենց երախտագիտությունն ու հպարտությունը:

 

     
ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան