Ճնշում գործադրել Հայաստանի վրա. Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց
ՔաղաքականությունԱդրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.) մահացած ադրբեջանցիների գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի նա պատասխանատվությամբ վարվի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների ճակատագիրը պարզելու հարցում և պահանջի կատարել իր պարտավորությունները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանական կողմը, հումանիզմ դրսևորելով, հայտնաբերել է 1708 հայ զինվորի աճյունը և դրանք հանձնել հայկական կողմին, իսկ Երևանը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ ներառյալ հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները։ Դա լիովին դուրս է բարոյական, էթիկական և միջազգային իրավական նորմերից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ֊ի տարածած հայտարարության մեջ։