Լրահոս
Կարևոր


Եվ գայլերն են կուշտ․ Մակրոնը սեփական միկրոհարցերն է լուծում

Քաղաքականություն

Ընդամենը մեկ օր պահանջվեց, որպեսզի Հայաստանում քննադատության թիրախի տակ հայտնված Եվրոպան կրկին դառնա հայ հանրության աչքի լույսը։ Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 2 միլիարդ դոլար է նվիրելու Ադրբեջանին, Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ, եվրոպական երկրների ու, հատկապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին քննադատություններ հնչեցին։ Հաջորդ օրն իսկ Ադրբեջանը Հայաստան վերադարձրեց 8 գերիների։ ՀՀ ԱԳՆ-ն հատուկ շեշտել էր, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։ Ֆրանսիայի նախագահն էլ Թվիթերում հայալեզու գրառում էր արել․ «Ութ հայ ձերբակալվածներ ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից բաժանվել էին ամիսներ առաջ։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին։ Շարժվում ենք առա՛ջ»։

Բուռն էյֆորիայի պայմաններում քչերն ուշադրություն դարձրեցին Ֆրանսիայի նախագահի ձևակերպումների վրա։ Այդ ութ և Ադրբեջանում պահվող մյուս գերիները ձերբակալվածներ չեն և չեն եղել, այլ պատանդներ, որոնց ազատ արձակումը ոչ թե Ադրբեջանի բարի կամքի, այլ միջազգային օրենքների պահանջն է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգային կշիռը անկում է գրանցել, և մեր երկիրը պարզապես դարձել է մանրադրամ գերտերությունների ձեռքին։ Ադրբեջանից Եվրոպան, անշուշտ, սպասելիքներ ունի՝ գազի տեսքով։ Ու բնավ զարմանալի չէ, որ 2 միլիարդ դոլար են նվիրում թշնամուն։ Իսկ Մակրոնի՝ ռազմագերիներին ազատելու հարցում ունեցած դերը մեկ էական բացատրություն ունի։

Ֆրանսիայում հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է, և կարող է լուրջ գործոն լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Զարմանալի չէ, որ վերջին ամիսներին Հայաստան են ժամանել նախագահի երկու թեկնածուներ։ Մակրոնը հրաշալի հասկանում է, որ պետք է ինչ-որ զիջումներ անի հայ համայնքին՝ նրան իր կողմը գրավելու համար։ Ուստի և, կարելի է խաղարկել այդ հանգամանքը՝ թե՛ մյուս ռազմագերիներին ազատելու, թե՛ որոշակի այլ քաղաքական դիվիդենտներ ստանալու առումով։ Ոչ ոք մեր գեղեցիկ աչքերի համար զիջումներ չի անելու Հայաստանին։ Քաղաքականությունը նաև առևտուր է, որտեղ հաջողում են հմուտները։ Թե որքան հմուտ կլինեն քաղաքական առևտրում ՀՀ իշխանությունները, ցույց կտա ապագան, թեպետ մենք այնքան էլ մեծ հույսեր չենք փայփայում։

Լևոն Միքայելյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել