Լրահոս
Կարևոր


Պարտությունից հետո արտագաղթը ուժգնացել է

Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունը շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել Հայաստանի վրա։ Վերլուծաբանների կարծիքով՝ պարտությունից հետո սաստկանալու էին արտագաղթի տեմպերը, որքան էլ փաշինյանական վարչախումբը փորձեր հակառակը համոզել։ Երեկ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-ի սահմանահատումների վիճակագրությունը։ Այսպիսով, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1 629 891 և Հայաստանից մեկնել 1 673 765 անձ։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 43 874 մարդ։ Նախորդ տարվա ցուցանիշը վատթարագույնն է վերջին հինգ տարիների ընթացքում։

Պաշտոնական տվյալներով՝ բացասական հաշվեկշիռ գրանցվել էր նաև 2017 թվականին՝ -26897: 2018-ից 2020 թվականներին, ընդհակառակը, ներգաղթի որոշակի միտումներ էին նկատվել։ 2018-ին դրական հաշվեկշիռը եղել էր 15313, 2019-ին՝ 10506, 2020-ին՝ 12093։ Եվ անցած տարի նման տեմպը իսկապես մտահոգիչ է։ Հատկապես հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հայաստանցիների զգալի մասի համար անհնար է եղել լքել Հայաստանը և մեկնել որևէ օտար երկիր։ Իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչակազմը խոստանում էր մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը դարձնել 5 միլիոն։

Այսպես կոչված հեղափոխությունը շատերի մոտ հույս էր արթնացրել, թե Հայաստանում նոր ու պայծառ օրեր են սկսվելու, և մեկնածների ու ժամանածների դրական հաշվեկշիռը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։ Կարճ ժամանակով ներգաղթողների զգալի մասն էլ հասկացավ, որ իր հույսերը սին էին, իսկ հեղափոխությունն արվեց ոչ թե ՀՀ բնակչության, այլ մի խումբ բախտախնդիրների կյանքի որակը բարձրացնելու նպատակով։ Փաստացի, նույնիսկ համավարակով պայմանավորված սահմանափակումների պարագայում լրջագույն արտագաղթի տեմպ է նկատվել, և բնավ զարմանալի չի լինի, որ սահմանափակումները հանելուց հետո արտագաղթի տեմպերն աճեն։ Ըստ էության, գործող վարչախմբի առկայությունը, տնտեսական լուրջ անկումը, անվտանգային միջավայրի վատթարացումը և ապագայի հույսի կորուստը արտագաղթի նոր ալիք են բարձրացնում, և Հայաստանը շարունակելու է դատարկվել, քանի դեռ «Ապագա կա» բղավողները թաղում են ՀՀ ապագան։

Դավիթ Հայրապետյան

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան