Լրահոս
Կարևոր


Հայաստանի ԱԳՆ անատամ հայտարարություններն ու իշխանական պատգամավորների «խրոխտ» արձագանքը

Քաղաքականություն
Հայաստանի ԱԳՆ-ն երեկ վերջապես արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լպիրշ հայտարարություններին, ԱԳՆ խոսնակի անատամ և ոչինչ չասող հայտարարությամբ։ Հիշեցնենք, Բելառուսի նախագահը Սոլովյովին տված հարցազրույցում խոսել էր Միութենական պետության կազմում տարբեր երկրների ներգրավման մասին, վստահություն հայտնել, թե Հայաստանը փախչելու տեղ չունի։
 
«Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք ե՞ն, իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Լուկաշենկոն։
 
Այս հայտարարությունից հետո սոցցանցերն ու հանրությունն արդարացիորեն պահանջում էին, որ ՀՀ պատկան մարմինները խստորեն արձագանքեն, արժանի պատասխան տան Բելառուսի՝ չափը կորցրած նախագահին։ ԱԳՆ-ում, թերևս, երկար են մտածել, թե ինչ պատասխան տան, որ ո՛չ «շիշը վառեն, ո՛չ քաբաբը»։
 
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - հայտարարել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
 
Ավելի ուշ իշխանական մամուլը տեղեկություն տարածեց, թե Բելառուսի դեսպանն այցելել է ԱԳՆ։ Վահան Հունանյանն ինքն էլ հաստատեց, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը եղել է ԱԳՆ-ում, բայց այդպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք բողոքի նոտա հղվե՞լ է, թե՞ ոչ։ Ուշադրություն դարձրեք ձևակերպումներին։ Լուկաշենկոյի լպիրշությանը ԱԳՆ-ն պատասխանում է չափազանց մեղմ, վախվխելով և կարկամած։ Փոխարենը, «առյուծ» էին կտրել խորհրդարանում։ Իշխող ուժը Հովիկաղազարյանններով ու Վաղարշակհակոբյաններով էր պատասխանում Լուկաշենկոյին։ «Լուկաշենկոներն ու մարգարիտասիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը»,- ասել է Հովիկ Աղազարյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանն էլ դատապարտել էր Լուկաշենկոյի որակումները. - «Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը»։
 
Իհարկե, խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունները բոլորովին համադրելի չեն ԱԳՆ-ի կամ վարչապետի աշխատակազմի պատասխանի հետ։ Իսկ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն կերպ խուսափում են կոշտ արձագանքելուց։ Ընդհանրապես, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն իր «դուխի» մասին հիշում է միայն ներքաղաքական օրակարգում, իսկ արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս բերանը ջուր է առնում։
 
Նարեկ Հայրապետյան
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել