Բայդենը նշել է օրը՝ երբ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա
ՔաղաքականությունՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ Բայդենը փետրվարի 16-ը նշել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու օր։ Այս մասին գրում է Politico-ն։
Վաշինգտոնն իր դաշնակիցներին զգուշացրել է, որ հարձակումից առաջ կլինեն հրթիռային հուժկու հարվածներ։
Սակայն, ինչպես գրում է հրատարակչությունը, եվրոպացիները նախազգուշացմանը մոտեցել են կասկածամտորեն։ ԵՄ ներկայացուցիչները հասկացնել են տվել, որ այլ կերպ են մեկնաբանում հետախուզության տվյալները և «հրաժարվում են գնել» հարձակման մասին լուրը։
Այնուամենայնիվ, բանակցություններից հետո մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան։ Հարավային Կորեան արգելել է իր քաղաքացիներին այցելել այդ երկիր, իսկ Բրիտանիան սկսել է դիվանագիտական կորպուսի էվակուացիան։
Բայդենի հայտարարության հետ գրեթե միաժամանակ Bloomberg-ում հայտնվեց նյութ, որտեղ հարձակման օր նշված էր փետրվարի 15-ը։