Լրահոս
Կարևոր


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը

Հասարակություն

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Արցախի գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։
Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:
Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ:
Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրույցներից ու քննարկումներից պարզվեց, որ կրակոցներ են արձակվում նաև դպրոցի ուղղությամբ և թիրախային են:
Ավելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ տների մեջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Հաճախ են դա հատկապես անում երեկոյան ու գիշեր ժամանակ:
Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ:
Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը:
Այսօր՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց:
Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել:
Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գյուղատնտեսական աշխատանքների համար փորձում են մոտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ: Հնարավորություն չի տրվում վաստակել ընտանիքի եկամուտը. Ակնհայտ է, որ սեզոնային ժամանակով պայմանավորված՝ աշխատանքներ չանելը հանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:
Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմեցին, թե ինչպես ես տեսել, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել են կանայք, երեխաներ ու տարեցներ:
Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ:
Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ, խաթարված է մարդկանց անվտանգությունը, իրական վտանգի ներքո է կյանքը:
Հայաստանի և Արցախի գյուղերի անմիջապես հարևանությամբ հայտնված ադրբեջանական զինծառայողներն ամեն ինչ անում են, որ անհնարինության վերածեն խաղաղ բնակչության կյանքը և այն չվերականգնվի պատերազմից հետո. կրակում են գյուղերի՝ ուղղությամբ, խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների աշխատանքը, ընտանի կենդանիներ են գողանում և այլն։
Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:
Մեզ համար ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է, որ միասնական թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:


Ավելին՝ այստեղ

Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր