Ընդդիմության ՀՌՀ թեկնածուն Անժելա Նալբանդյանն է
ՔաղաքականությունԱզգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին:
Այս մասին լուրն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նշենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Հիշեցնենք, որ նախորդ թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն էր:
Հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի էր ունեցել։ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա Ազգային ժողով է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։
Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց այն։