«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է․ տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունՄայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար Բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամ գումարի չափով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը». Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:
Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում. «Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կբերեն, այլև կակտիվացնեն նաև տնտեսությունը»: