Ո՞վ է Քոչարյանի նախագահի թեկնածուն
ՔաղաքականությունԵթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ ու ազգային շահերով առաջնորդվող նախագահ, ապա այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, լավավագույն տարբերակը կլիներ Հայ Առաքելական եկեղեցու հարգանք վայելող որևէ սրբազանը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեզ հիմա մարդ է պետք, որը պիտի կարողանա նաև կամուրջներ փնտրել, միավորել։ Այո, պետք է փորձել մեր ազգին միավորել, պետք է փորձել վտանգված մեր ինքնությունը նաև պահպանել։ Նորից եմ ասում, որ այս պարագայում որևէ հարգանք վայելող սրբազանը կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասաց Քոչարյանը։