Լրահոս
Կարևոր


Մեզ համար որևէ լավ բանի չի հանգեցնի. Քոչարյանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանական բախման մասին

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեսնում է ռազմական բախման ռիսկ, որը Հայաստանի համար որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Քոչարյանն այս մասին ասաց իր ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ռուս-ուկրաինական ռազմական բախման ռիսկ, և դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

«Այո, ռիսկ տեսնում եմ: Եթե երկու կողմից 100-150 հազար զորք է կուտակվում, միշտ կա բախումների ռիսկ: Միշտ կա ռիսկ, որ նույնիսկ լոկալ ընդհարումը կարող է բերել ավելի մեծ կոնֆլիկտի: Չեմ էլ ուզում ընդհանրապես խոսել, թե այդ բախումների հետևանքներով ինչ կարող է լինել: Համենայնդեպս, մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել: Եվ կարծում եմ՝ այն ակտիվությունը, որ հատկապես վերջին 1 շաբաթվա ընթացքում դրսևորվում է և Ռուսաստանում, և եվրոպական երկրներում, և ԱՄՆ-ի կողմից, այն փորձերն են, որոնցով ուզում են ինչ-որ տեղ կանխել նման զարգացումները»,-ասաց Քոչարյանը: 

 
 Ըստ նրա՝ որևէ կողմ՝ ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ը  ֆունդամենտալ հարցերում զիջումների չեն ուզում գնալ: «Նույնիսկ, եթե սահմանի վրա որոշակի դեէսկալացիա տեղի ունենա, ապա լարվածությունն, այնուամենայնիվ, մնալու է և դա իր դրսևորումներն է ստանալու այլ ուղղություններով, չի կարող դա չունենալ: Մեզ համար խնդիրը հետևյալի մեջ է՝ մեր կոմպլեմենտարության հնարավորությունն, ըստ էության, զրոյացվում է, շատ է նեղանում»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով՝ իր նախագահության ժամանակ այդպիսի խնդիր չի եղել, բավականին լայն միջանցք է եղել այդ կոմպլեմենտարության համար: Ըստ նրա՝ այն ժամանակ մի շարք երկրների, եվրոպական  երկրների ղեկավարների հետ ՌԴ-ի հարաբերություններն իսկապես բավականին լավ էին, զարգացած էին: Հիմա այս ամենը փոխվել է: «Եվ մենք կանգնած ենք նոր իրականության առջև: Եվ այս իրականությունը մեզ պարտադրում է կողմնորոշվել մի շարք հարցերի վերաբերյալ: Մեջտեղում մնալը բավականին պրոբլեմային է լինելու: Սա շատ ավելի մեծ դիվանագիտական վարպետություն է պահանջում Հայաստանի դիվանագիտական կորպուսից»,-ասաց նա՝ քննադատելով Հայաստանի ներկայիս դիվանագիտական կորպուսին:

Քոչարյանը չի տեսնում, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկվում, որոնք կչեզոքացնեն այն ռիսկերը, որոնք այսօր ակնհայտ ձևավորվել են:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել