ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մյունխեն
ՔաղաքականությունՓետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին:
Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։