«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր չի առաջարկել Պոգբային
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային նոր պայմանագիր չի առաջարկել, հաղորդում է Manchester Evening News-ը։ Ամռանը Պոգբան կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կտեղափոխվի այլ ակումբ։
«Մանչեսթեր Յունայթեդն» արժանի փոխարինող է փնտրում կիսապաշտպանությունում Պոգբայի դիրքի համար։
28-ամյա Պոգբան 2016-ին 100 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ Թուրինի «Յուվենտուսից», որի կազմում խաղացել է 2012-2016-ին։