Լրահոս
Կարևոր


Ադրբեջանցիները հիացած են հայկական մշակույթով (տեսանյութ)

Հասարակություն

Youtube-ում Traditional Armenian Garments (Հայկական ավանդական հագուստ) անվանումով մի էջ կա, որը մտնելիս բերում է հայկական տարազների ցուցադրություն և զուգահեռ հնչում է հայկական ժողովրդական «Կանչում եմ, արի, արի» երգը՝ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ։

Էջը բացվել է 9 տարի առաջ և ունի 2.3 մլն դիտում և մոտ 1900 մեկնաբանություն՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից։ Մայրս հաճախ է յութուբով ժողովրդական երգեր լսում, այդ թվում՝ Վիգեն Հովսեփյանի կատարումները, ու երբեմն ուսումնասիրում է նաև երգի տակ եղած մեկնաբանությունները։ Այսօր պատահաբար նկատեց, որ Traditional Armenian Garments էջի տակ ռուսերենով մեկնաբանություն են թողել նաև ադրբեջանցիները՝ հիացմունքի խոսքեր արտահայտելով հայկական մշակույթի նկատմամբ։ Նայեցի մեկնաբանություններն ու հասկացա, որ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ ռուս և օտարազգի այլ օգտատերերի մեկնաբանությունները հիմնականում վերաբերում են տեսանյութում լսվող հայկական մաքրամաքուր ու զուլալ երգի հնչյուններին, ոչ թե ցուցադրվող տարազներին։ 

Եւ ամենաուշագրավը, իսկապես, մեզ կոտորած ու մեր մշակույթի գոհարները պարբերաբար «սեփականաշնորհող» հարևան երկրի ներկայացուցիչների մեկնաբանություններն էին։

ELSHAD անունով օգտատերն, օրինակ, գրել է, որ ինքն ադրբեջանցի է, բնակվում է Ուզբեկստանում, և իր տպավորություններով կիսվել էր տեսանյութում հնչող երգի և այն կատարողի մասին․ «Շատ գեղեցիկ հայկական երաժշտություն է և ձայնն ուղղակի հրաշալի է։ Թող աստված բոլորին առողջություն տա։ Թող անիծվի այս պատերազմը, և ոչ ոք թող չկռվեցնի Հայաստանին և Ադրբեջանին։ Հարգանքով Հայաստանի և այնտեղ բնակվողների նկատմամբ»։

Nil Bagci անունով մի օգտատեր էլ գրել է, որ ինքը Ֆրանսիայում ապրող ադրբեջանուհի է և ավելացրել․ «Քո երգը այնքան հրաշալի է, որ հանգստացնում է իմ հոգին։ Թող Աստված խաղաղություն և սեր բերի մեր երկու ժողովուրդների միջև»։ Եւ այսպես շարունակ։

Բնականաբար այս ադրբեջանուհին էլ իր հիացմունքն արտահայտել է Վիգեն Հովսեփյանի կատարման և հայկական ժողովրդական երգի վերաբերյալ, ոչ թե ցուցադրվող տարազների։ Նույնը արտահայտվում է նաև իսպանացի, իտալացի, հնդիկ և այլ ազգերի ներկայացուցիչների մեկնաբանություններում է՝ նրանց գերել է Վիգեն Հովսեփյանի կատարումն ու հայկական հնչյունները։

Քանի որ հիացմունքը ավելի շատ երգչի ու երգի նկատմամբ էր, որոշեցինք ուսումնասիրել հենց Վիգեն Հովսեփյանի պաշտոնական յութուբյան էջում տեղադրված «Կանչում եմ, արի, արի» երգի տակ եղած մեկնաբանությունները։ Հոլովակն ունի մոտ 300 հազար դիտում, այս պահի դրությամբ կա 243 մեկնաբանություն, որտեղ հիմնականում դարձյալ օտարազգի օգտատերերի հիացական մեկնաբանություններն են՝ դարձյալ նույն կատարողի ու նույն երգի վերաբերյալ։ Այստեղ ևս կան ադրբեջանցի, նաև թուրք օգտատերերի դրական մեկնաբանություններ հայկական մշակույթի վերաբերյալ։ 

Դժվար է ասել, սրանք իրական և անկեղծ մեկնաբանաություննե՞ր են՝ թշնամական ազգերի ներկայացուցիչների կողմից, թե՞ սա ևս մտնում է թուրք-ադրբեջանական կեղծ բարեկամության քաղաքականության և քարոզի մեջ, բայց փաստն այն է, որ մեր թշնամի ժողովուրդների ներկայացուցիչներն իրենց հիացմունքն են արտահայտում հայկական մշակույթի նկատմամբ։

 

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան