Լրահոս
Կարևոր


Վահես վերածնվեց․ այսօր իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչն ու ծիծաղը (լուսանկարներ)

Հասարակություն

«Փոքրիկս նորից ապրելու հույս ու իմաստ բերեց մեր ընտանիք, իր ծնունդով կյանքս փոխեց 180 աստիճանով ու օգնեց զգալ Վահեիս ներկայությունը։ Հենց նրա շնորհիվ է, որ  ես ամեն օր զգում եմ, որ նորից գրկում եմ Վահեիս»,- այսպես սկսեց 44-օրյա պատերազմի հերոս Վահե Բաղդասարյանի մայրը՝ տիկին Ստելլան, իր երկու զավակների պատմությունը:

Մայրն առաջինն է եղել, որ ոգեւորել է որդուն, երբ իմացել է, որ տղային կանչել են զինկոմիսարիատից. «Վահեին կանչեցին զինկոմիսարիատ․ 30 րոպե հետո զանգահարեց ու ոգեւորված ասաց` մամ ջան, ես բանակ եմ գնում, ինձ պովեստկա են տվել: Հիշում եմ` շատ էր ուրախացել, շատ հպարտ էր, որ պետք է ծառայեր Հայոց բանակում։ Ես նրան այդ օրն էլ ասացի, որ բանակը տղայի համար է, տղան պետք է ծառայի, որ լինի հայրենասեր ու արժանի զավակն իր հայրենիքի»:

Վահեն, կամ ինչպես ծառայակից ընկերներն էին անվանում` «Կյաժը», ծառայության է անցել 2019 թ. հունվարի 18-ին։ Առաջին 6 ամիսը ծառայել է Մատաղիսում, հետո` տեղափոխվել Թալիշ:

«Միշտ հպարտությամբ էր պատմում իրենց զինվորական անձնակազմի մասին: Չի եղել մի օր, որ դժգոհեր կամ բողոքեր ծառայությունից: Իսկ երբ արդեն լրացավ ծառայության 1 տարին, նորակոչիկներ եկան իրենց զորամաս, ինքն էլ՝ որպես դեմբել, շատ էր օգնում մալադոյներին, ասում էր, թե ինքն էլ է մալադոյ եղել եւ գիտի, թե ինչ է դա»:

Որդու վերջին զանգը միշտ մոր ականջներում է․ մոտ 1 ժամ տեւած զրույցը կարծես մինչ այսօր էլ չի ավարտվել.

«Ուշ երեկո էր, զանգեց Վահես,  մոտ մեկ ժամ խոսեցինք, խոսակցության վերջում էլ ասաց՝ դե լավ, հաջող, գանձերս, ձեզ բարի գիշեր, վաղն առավոտյան էլի կզանգեմ, բայց էլ ո՛չ ձայնը լսեցինք, ո՛չ զանգը ստացանք»:

Սեպտեմբերի 30-ին Թալիշի անտառներում թուրքական ԱԹՍ-ն նկատել էր Վահեին խրամատ փորելիս ու հարվածել, իսկ երբ ընկերները փորձել էին օգնության հասնել` 2-րդ հարվածն էր եղել.

«Տղաս գլխից վիրավորվել էր, երբ իրավիճակը խաղաղվել է, ընկերները կանչել են՝ Կյաժ, Կյաժ, բայց երբ մոտեցել են, տեսել են՝ Կյաժը էլ չկա․ 2-րդ հարվածին Վահեն չէր դիմացել։ Զոհվեց սեպտեմբերի 30-ին»։

Ընդամենը երեք օր տեւեց շարքային Վահե Բաղդասարյանի կռիվը։ Բաղդասարյանների ընտանիքը որդու զոհվելու բոթն իմացավ հոկտեմբերի 4-ին` Մատաղիսի զորամասերից մեկում աշխատող մի կնոջից․

«Սկզբում ես վերցրի հեռախոսը, ասացին կներեք, կտա՞ք հեռախոսը Ձեր ամուսնուն, ասացի ի՞նչ է եղել, ինձ ասեք, ասացին չէ, տվեք ամուսնուն, տվեցի ամուսնուս, վերցրեց․ կներեք, ցավակցում եմ, Ձեր տղան զոհվել է»։

Ընտանիքը ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ չարաբաստիկ լուրին։ Համոզվելու համար տղայի հայրը գնացել է Մուրացան հոսպիտալ, որտեղ Վահեի վիրավոր ծառայակիցն էր բուժում ստանում․

«Այդ տղան վիրավորվել էր Վահեիս օգնելիս, ամուսնուս ասել էր՝ Վահեն իմ ձեռքերի մեջ է զոհվել, ես ներկա եմ եղել, կներեք, որ չկարողացանք փրկել»։

Որդու զոհվելուց հետո ծնողների համար ապրելը շատ ծանր էր, բայց երկար մտածելուց հետո մայրը միանշանակ որոշել է՝ ամենը պետք է անի, իրենց տունը նորից երեխայի ճիչով լցնելու համար․

«Որոշեցի, որ Վահես պետք է վերածնվի ու այդպես էլ եղավ։  Նորից գրկում եմ Վահեիս, այսօր  իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչն ու ծիծաղը»։

Աննա Չիբուխչյան

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան