Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան, հրավերն ընդունվել է, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև այս տարվա ապրիլին նշվող դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այցով մեր երկիր։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,– ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 21-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: