Լրահոս
Կարևոր


Սեփական դավաճանությունը քողարկել նախկիններին կեղծ անվանարկելով․ փաշինյանական տակտիկա

Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրաժարվել է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը, որը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Ինչպես ցանկացած հարցում, այս դեպքում էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հիշեց նախկիններին, փորձեց կեղծել պատմությունը, սակայն ապարդյուն։ Հանձնաժողովի նիստում առաջին ջութակի դերն այս անգամ վերապահված էր իշխանության սրտի մեկ այլ օլիգարխի՝ Գուրգեն Արսենյանին։ Նախկինների իշխանության կարկառուն այս ներկայացուցիչն այժմ էլ կրծքով և այլ մարմնամասերով է պաշտպանում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ցանկացած դավաճանություն։ Արսենյանը հայտարարեց, թե նախկիններն էլ, օրինակ, չեն դատապարտել 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիրը։ Իշխող ուժը համառորեն և միտումնավոր նույն հարթության մեջ է դնում այս երկու փաստաթղթերը, մինչդեռ պատմությունը անգութ է զեղծարարների հանդեպ։

Ի տարբերություն 2010 թվականի համաձայնագրի, որտեղ մեր թշնամի երկու երկրները պայմանավորվում են համագործակցել և համաձայնեցնել իրենց քաղաքական գծերը, «Շուշիի հռչակագրի» բովանդակության մի զգալի մասը նվիրված է Հայաստանին, կան մի քանի կարևոր կետեր, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ազգային շահին: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է. «Ադրբեջանն ու Թուրքիան միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցք) բացումն ու որպես այդ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը կարևոր նպաստ են ունենալու երկու երկրների միջև տրանսպորտային-կոմունիկացիոն կապերի ակտիվացման գործում»,- նշված է հռչակագրում:

Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության հարցին. «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները, պատմության խեղաթյուրումը և փաստերի խեղաթյուրմամբ պատմությունը քաղաքականացնելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, վճռականորեն աջակցում են այս համատեքստում 1915 թ․ դեպքերի հետ կապված սեփական արխիվները բացող Թուրքիայի ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում և այլ երկրներում գտնվող արխիվների բացմանն ու այդ թեմայով պատմաբանների կողմից քննությունների իրականացմանը»։

Ըստ էության, «Շուշիի հռչակագիրը» շատ ավելի խնդրահարույց է հայկական կողմի համար: Ուստի տրամաբանական և ողջամիտ կլիներ, եթե ՀՀ ԱԺ հանձնաժողովը բավարար կամք և գիտակցություն ունենար՝ ընդունելու այն դատապարտող հայտարարությունը։ Ի դեպ, տակավին շաբաթներ առաջ ընդդիմադիր մի պատգամավոր հայտնվել էր իշխանության և իշխանական քարոզչամեքենայի թիրախում՝ ԵԽԽՎ նիստում դեմ քվեարկելով Հայաստանի մասին զեկույցին։ Դեմ էին քվեարկել նաև ադրբեջանցի և թուրք պատվիրակները։ Մարդիկ, որոնք կոկորդ էին պատռում Հայկ Մամիջանյանին դավաճանի պիտակ տալու հարցում, երեկվանից անհետացել են, որևէ կերպ չեն արձանագրում, որ Հայաստանի գործող վարչախումբը իրավաչափ է համարում հակահայկական «Շուշիի հռչակագիրը»։

Դավիթ Մելիքյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել