Իրանի ԱԳՆ-ն՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի մասին․ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել
ՔաղաքականությունՈւկրաինայում լարվածության աճի ֆոնին Իրանի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ գնալ քաղաքական ճանապարհով՝ խնդիրները լուծելու համար։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում իրադարձությունների ընթացքին, տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության հետագա աճի։
Նա նաեւ կողմերին կոչ է արել ընտրել երկխոսության եւ խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու տարբերակը։
Խատիբզադեն նշել է, որ «ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի միջամտությունն ու սադրիչ միջոցները, ցավոք, բարդացրել են իրավիճակը տարածաշրջանում»։