Լրահոս
Կարևոր


Իլհամ Ալիևի նոր պահանջը Հայաստանից

Հասարակություն

Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պահանջեց, որ Հայաստանը կատարի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի դեպի Նախիջևան միջանցք։

Թե՛ Ալիևը, թե՛ Պուտինը բանակցություններին և բանակցություններից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունների նոր փուլի մասին։ Բաքուն և Մոսկվան այսօր պաշտոնապես դաշնակիցներ են, և ընդորում հռչկագիրը նախատեսում է ռազմական անվտանգություն: Մասնավորապես, Բաքվի պնդմամբ, այսօր ստորագրված փաստաթղթում նշված է, թե «Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը»:

Իսկ Ալիևը ասուլիսին նաև շեշտեց, թե հռչակագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի հիմնարար փաստաթուղթը համարվում է 1997 թվականի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը, որին հետագայում ավելացել է 2008 թվականին ստորագրված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը։

«Սա նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման համար»
Պուտինը այսօր խոստովանել է, թե այս նոր փուլին՝ դաշնակցային հարաբերություններին կողմերը հասել են «նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շնորհիվ:

Ընդորում՝ Կրեմլի ղեկավարը ընդգծել է, թե խնդիրը դեռ վերջնականապես կարգավորված չէ, բայց կարգավորման ընթացքում է․ «Եվ այսօր մենք կստորագրենք Դաշնակիցների փոխգործակցության հռչակագիրը։ Սա, միանգամայն ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման համար և, իհարկե, դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ ամբողջությամբ դեռ լուծված չէ, բայց մենք այդ ուղղությամբ առաջ ենք գնացել»:

Պուտինը այսօր նաև ընդգծել է, թե կան արդեն որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ:

«Կան արդեն որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման առումով, այլ նաև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ… Գիտեմ, որ դեռ կան վեճեր, անելիքներ կան, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը», — ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

Ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, Մոսկվան ու Բաքուն չեն մանրամասնում։

Պաշտոնական այցով Ալիևը կնոջ հետ Մոսկվա է ժամանել երեկ: Երբ Ռուսաստանի նախագահը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերությունների եթերում իր շուրջ մեկ ժամանոց ճառն էր կարդում և ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Ադրբեջանի նախագահը կնոջ հետ արդեն Մոսկվայում էր։

Ընդամենը մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը Կիևում էր և Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր։ Այսինք՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։

Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռուսական կայսրությունը վերականգնելու ծրագրեր չունեն. Պուտին
Ի դեպ, Խորհրդային միության փլուզումից հետո մնացել են միայն Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը, որոնց անկախությունը Մոսկվան պաշտոնապես չի ճանաչել։ Պուտինն այսօր շտապել է հանգստացնել Ալիևին, պնդելով, թե Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռուսական կայսրությունը վերականգնելու ծրագրեր չունեն:

«Կրկնում եմ՝ Ուկրաինայի հետ իրավիճակն այլ է, և պայմանավորված է նրանով, որ, ցավոք, այդ երկրի տարածքն օգտագործում են երրորդ երկրները՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծելու համար», — ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Ադրբեջանի նախագահն այսօր Ուկրաինայից չի խոսել՝ շրջանցելով և որևէ մեկնաբանություն Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների մասին չի արել: Փոխարենը Կրեմլում շեշտել է, թե հայ-ադրբեջանական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանը ամենակարևոր դերակատարն է։

«Այսօր նոր իրավիճակ է, այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում ընդունված են համաշխարհային հանրության կողմից։ Եվ Ռուսաստանը նույնպես շատ կարևոր, ես կասեի, առաջատար դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում։ Մենք մեծապես գնահատում ենք այս դերը», — ասել է Ալիևը:

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան