«Ալաշկերտը» ձեռք է բերել բրազիլացի կիսապաշտպանի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» է միացել բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ խաղալով «Արարատում» և «Ուրարտուում»։
Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։