Լրահոս
Կարևոր


Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են

Հասարակություն

Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացի Արման Կարապետյանը և իր կինը, ովքեր Ուկրաինա են մեկնել մի քանի օրով, ռազմական գործողությունները սկսելուց հետո չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից ստանում են անորոշ և ոչ հուսադրող  պատասխաններ։ Tert.am-ի հետ զրույցում Արման Կարապետյանը նշեց, թե այն հայտարարությունները, որ ՀՀ դեսպանատունը էվակուացնում է ՀՀ քաղաքացիներին և կազմակերպում երկրից դուրս գալը, չեն համապատասխանում իրականությանը։  «Հիմա Կիրովոգրադ քաղաքում ենք գտնվում ես և կինս, հյուր ենք եկել մի քանի օրով, մնում ենք բարեկամների տանը։ Փետրվարի 25-ին տոմս ունեինք, պետք է  վերադառնայինք Հայաստան։  Ամսի 23-ին գնացինք Կիև, որպեսզի 2 օր մնանք ու վերադառնանք տուն, 24-ի առավոտյան ռմբակոծության ձայներ լսեցինք։

Իմացանք, որ հնարավոր չէ տուն վերադառնալ, հետ ենք եկել Կիրովոգրադ։

Ամսի 24-ին զանգահարել եմ Կիևում գտնվող մեր դեսպանատուն։ Հարցրեցին` հիմա որտեղ եմ գտնվում, ասացի` Կիևում, պատասխանեցին` փախեք արևմտյան Ուկրաինա։

Ասացի, որ ո՛չ մեքենա ունենք, ո՛չ հնարավորություն, ո՞նց փախչենք,  ինձ պատասխանեցին, որ հիմա այլ բան անել չեն կարող։ Հիմա կարդում եմ նյութերը,  որ իբր դեսպանատունը օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ծիծաղս գալիս է»,- ասաց Արման Կարապետյանը։

Վերջինս նշեց որ այսօր ևս փորձել է կապվել դասպանատան հետ։

«Այսօր զանգեցի, մի  աղջիկ պատասխանեց։ Ասաց այն լուրերը, թե դեսպանատունը ինչ-որ բանով օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ֆեյք է։

Ադրբեջանցիներն են երևի տարածում, թե ՀՀ քաղաքացիներին տարհանում են։ Այդ աղջիկը լացակումած պատասխանեց, թե մեկը լինի մեզ էվակուացնի, ասաց, որ տնից է ինձ հետ խոսում, իր պատուհանի տակ ռմբակոծում են ու, որ վախից չգիտի` ինչ անի։ Հիմա, եթե ես դեսպանատուն չեմ կարող դիմել, ապա ո՞ւմ վրա հույսս դնեմ»,- ասաց Արման Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների համար Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմաններով վերադառնալու դեպքում նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի, Արման Կարապետյանը պատասխանեց.

«Հիմա Լեհաստանը առանց վիզա ընդունում է, Կիրովոգրադից մինչև Լեհաստանի սահման 750 կմ է, բացի այդ պետք է գնամ ու այնտեղ 6-7 օր հերթ կանգնեմ, որ կարողանամ սահմանը հատել, պատկերացնում եք չէ՞ հիմա ինչ է այնտեղ կատարվում, մեքենա ու այլ հնարավորություն չունենք այնտեղ հասնելու համար, չգիտենք` ինչ անենք։ Այս ամենից հետո հայտարարություն են տարածում, թե ՀՀ դեսպանատունը օգնում է իր քաղաքացիներին, դեռ հայտարարության մեջ էլ գրել են, որ պատրաստ են օգնել նաև ուրիշներին, իրենք մեզ չեն կարողանում օգնել, ուր մնաց թե ուրիշներին օգնեն։

Դեսպանատնից փոխանցել են, որ ուղարկենք մեր տվյալները, բայց էդպես 700-800 հոգու տվյալ ունեն իրենց ձեռքի տակ ու ոչ մեկին չեն կարողացել օգնեն։ Ուկրաինայի հայ համայնքն էլ է նույն վիճակում, միայն իրար հետ կապ են հաստատում ու միմյանց տեղեկացնում, թե որ հատվածներում են  ռազմական գործողություններ իրականցվում ու վերջ։ Կրկնում եմ դեսպանատունը  բացարձակապես ոչնչով չի օգնում»,- ասաց Արման Կարապետյանը։

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան