Ալիևը անսպասելի հայտարարություն է արել հայերի վերաբերյալ
ՀասարակությունՀայկական ազգանունով տարբեր պետությունների քաղաքացիները կարող են ազատորեն գալ Ադրբեջան։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ նախօրեին կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Պատասխանելով RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե հայկական ազգանունով քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է, Ալիևը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա» հանրապետությունում։