Հայտնի է 4-օրյա պատերազմում Ուկրաինայի զոհերի և վիրավորների թիվը
ՀասարակությունՈւկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության չորս օրերի ընթացքում, ըստ ՄԱԿ տվյալների, զոհվել է 100 մարդ, վիրավորվել է 300 քաղաքացիկան անձ։ Այս մասին հայտնում է DW-ն, վկայակոչելով ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի գրասենյակին։ Զոհվածների մեջ կա առնվազն յոթ երեխա։
Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 28-ի դրությամբ զոհվել է 352 մարդ, որից 16-ը երեխա։ Վիրավորվել է 2040 խաղաղ բնակիչ, որից 45-ը՝ երեխա։