Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը. Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացնում է
ՀասարակությունՌուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ մինչև իր նպատակների իրականացումը։ Գլխավոր խնդիրը Ռուսաստանն Արևմուտքի արտաքին ռազմական սպառնալիքից պաշտպանելն է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին», — երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման համար»։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ ռուսական բանակը «չի օկուպացնում ուկրաինական տարածքը, ձեռնարկում է բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։
«Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- ասել է պաշտպանության նախարարը։